
Բորդյուժան կասկածում է, որ Ադրբեջանը կխփի քաղաքացիական օդանավերը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան պատասխանելով ադրբեջանական գործակալության թղթակցի այն հարցին, թե ինչու է ինքը համարում, որ Ադրբեջանը չի կարող խփել անօրինական թռիչքներ իրականացնող օդանավերը, պատասխանել է. «Ես ճանաչում եմ Ադրբեջանի նախագահին՝ որպես քաղաքակիրթ, չափազանց իմաստուն մարդու: Կասկածում եմ, որ այդպիսի ղեկավար ունեցող երկիրը կարող է քաղաքացիական օդանավեր խփել: Այլ մեկնաբանություններ տալ չեմ ցանկանում»:
Ադրբեջանցի լրագրողը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է որոշվել ՀԱՊԿ ակադեմիան հիմնադրել հենց Հայաստանում, ինչին ի պատասխան՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ասել է, որ նման ակադեմիա հիմնելու առաջարկն արվել է Հայաստանի կողմից, և այդ պատճառով որոշվել է ակադեմիան հիմնել հենց Հայաստանում: