Բաժիններ՝

«Հարսնաքար»-ի գործով կհարցաքննվի դատաբժիշկ-փորձագետը

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա նիստում հարցաքննվեց գործով վկա, երգիչ Դավիթ Հակոբյանը: Նա հայտնեց, որ տուժողներ Վահե Ավետյանին, Գարիկ Սողոմոնյանին ու Արտակ Բայադյանին ճանաչել է իր քթի վիրահատության առիթով: Դեպքի օրը Վահե Ավետյանը զանգահարել է և հարցրել, թե համալիրում ազատ տեղ կա, ավելի ուշ՝ տեղեկանալով՝ դրական պատասխան է տվել:

Ըստ վկայի, տեղեկացել է, որ կոնֆլիկտ է եղել տուժողների ու ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցների միջև, սակայն կոնֆլիկտի առիթի ու հետևանքների մասին իմացել է միայն լրատվամիջոցների հաղորդումներից:

Սկզբից վկան չէր հիշում, որ զանգահարել ու խոսել է Վ.Ավետյանի հետ, ապա վերհիշելով հայտնեց, որ Վահեից հարցրել է ինչ խնդիր կա, «նորմալ, ջիգյարով մարդիկ են», իսկ Վ.Ավետյանն էլ արձագանքել է՝ նորմալ է:

Փետրվարի 11-ին դատարանում կհարցաքննվի դատակոչի ցուցակով վերջին վկան՝ դատաբժիշկ-փորձագետ Գևորգ Գաֆարյանը: Նրա հարցաքննության շրջանակում կհետազոտվի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ապա կհետազոտվեն գործով այլ գրավոր ապացույցներն ևս:

Ամբաստանյալների պաշտպաններն ու տուժող Վ.Ավետյանի և մյուս տուժողների ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենք մտադիր են ներկայացնել միջնորդություններ դատարան լրացուցիչ վկաներ հրավիրելու մասին: Դատարանը դրանք ըստ ամենայնի այդ միջնորդությունները կքննի հետագայում:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս