Մարադոնան այլևս ոչ մի լումա պարտք չէ Իտալիայի հարկային տեսչությանը
Իտալիայի հարկային տեսչությունն այլևս որևէ պահանջ չունի արգենտինացի լեգենդար Դիեգո Մարադոն, տեղեկացնում է Corriere della Sera-ն:
Երկար տարիներ Իտալիայի հարկային տեսչությունը Մարադոնային մեղադրում էր խոշոր չափի հարկեր չվճարելու մեջ: Մասնավորապես, իտալական հարկային կառույցը արգենտինացի ֆուտբոլիստից պահանջում էր վճարել 40 մլն եվրո գումար:
Սակայն օրերս իտալական դատարանը վճիռ է կայացրել Մարադոնայի օգտին, և այս պարտքն ամբողջովին չեղյալ է հայտարարվել: Այժմ էլ արգենտինացին է որոշել պատասխան հայց ներկայացնել իտալական իշխանությունների դեմ` նրանցից պահանջելով 40 մլն եվրո փոխհատուցում:
Նշենք, որ 1984-1991 թվականներին Մարադոնան պաշտպանել է «Նապոլիի» գույները:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը