
Հայրիկյանը մի քանի օր կմնա հիվանդանոցում

Սրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Պարույր Հայրիկյանն այս պահին քնած է, նրա վիճակը բավարար է: Բժիշկը տեղեկացրել է, որ թեկնածուն դեռ մի քանի օր ևս կմնա հիվանդանոցում:
168.am-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը հայտնել էր, որ Հայրիկյանի վիրահատությունն ավարտվել է, ամեն ինչ հաջող է անցել: Վերջինիս խոսքով՝ վիրահատությունը տևել է 1 ժամ, որի արդյունքում գնդակը հեռացվել է Հայրիկյանի մարմնից:
Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում է եղել նաև ՀԱԿ համակարգող, ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանը, ով հանդեսէ եկել կոչով ու դիմել իշխանություններին՝ բացահայտելու հանցագործությունը: