
Բալոտելիի տրանսֆերը քաղաքական քայլ չէ. Բերլուսկոնի

«Միլանի» սեփականատեր Սիլվիո Բերլուսկոնին խոսել է հարձակվող Մարիո Բալոտելիի տրանսֆերի մասին։
«Բալոտելին իրեն լավ կզգա «Միլանում», «Միլանի» համար էլ լավ կլինի նրա հետ։
«Միլանը» շեշտը դնում է երիտասարդ ֆուտբոլիստների վրա։ Առաջիկա 2 տարվա ընթացքում մտադիր ենք վերադարձնել նախկին փառքն ու հաղթել ամեն ինչ։
Բալոտելիի տեղափոխությունն ինձ ընտրություններում ձայներ չի ապահովի։ Նրա տրանսֆերը քաղաքական քայլի արդյունք չէ», – Բերլուսկոնիի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը