
Դու Մոուրինյոյի խաղալիքն ես. Մեսսին՝ Կարանկային

Այսօր իսպանական AS պարբերականը հանդես է եկել սկանդալային հոդվածով, որում, մասնավորապես, խոսվում է Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի շրջանակներում կայացած Էլ Կլասիկոյի ժամանակ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի պահվածքի մասին։
Նախ, նշվում է, որ աշխարհի վերջին 4 տարիների լավագույն ֆուտբոլիստը հանդիպման ժամանակ հաճախակի բախվել է մադրիդցիների պաշտպան Ալվարո Արբելոայի հետ, որի համար խաղավարտից հետո «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի ավտոկանգառում տեսնելով իսպանացուն՝ Մեսսին անվանել է «անպիտան»։ Ընդ որում, նշվում է, որ այդ պահին Արբելոան եղել է իր կնոջ հետ։
Դրանով սակայն Մեսսին չի բավարարվել։ Նույն AS-ի հաղորդմամբ՝ «Ռեալի» գլխավոր մարզչի օգնական Աիտոր Կարանկան ևս արժանացել է ֆուտբոլիստի «ջերմ» վերաբերմունքին. «Ի՞նչ ես նայում։ Ձայնդ կտրի՛ր, դու Մոուրինյոյի խաղալիքն ես»։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը