Բաժիններ՝

Չինացի ցանցահեններն աշնանից գրոհում են ամերիկյան The New York Times թերթը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան The New York Times թերթը 4 ամիս շարունակ ենթարկվում է չինացի ցանցահենների հարձակումներին: Դրանք կարող են պայմանավորված լինել ամերիկյան թերթում Չինաստանի վարչապետի ազգականների «քողարկված հարստությունների» մասին հոդվածի հրապարակմամբ:

2012 թվականի հոկտեմբերի վերջին The New York Times-ում հրապարակված հոդվածում նշված էր, որ Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոյի ազգականենրը վերահսկում են ավելի քան 2.7 միլիարդ դոլարի ակտիվներ: Բացի այդ, նշված էր, որ Ցզյաբաոն անձամբ բավական հարստացել է վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո:

Այս հրապարակումից հետո թերթը շարունակ ենթարկվում է չինացի ցանցահենների հարձակումներին: Նրանք ներթափանցում են թերթի համակարգչային համակարգերի մեջ և ձեռք են բերում նրա լրագրողների ու այլ աշխատակիցների գաղտնաբառերը: Ցանցահեններն այդ գաղտնաբառերն օգտագործել են Ցզյաբաոյի մասին հոդվածի վերաբերյալ տեղեկատվություն որոնելու համար:

Ամերիկյան թերթը մասնագետներ է վարձել՝ ընդդեմ այդ հարձակումների, որոնք էլ պարզել են, որ հարձակումներն իրականացվում են Չինաստանից: Չինաստանի իշխանությունները հերքում են ցանցահենների օգնությանը դիմելու մասին ամեն տիպի մեղադրանքները՝ ընդգծելով, որ իրենք անձամբ են հաճախակի դառնում կիբեր հանցագործների զոհ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031