Բաժիններ՝

Ամերիկացի սենատորներն այսօր կքննարկեն Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Չակ Հեյգելի հաստատման հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Սենատի զինված ուժերի գծով հանձնաժողովում այսօր մեկնարկելու են նախկին սենատոր Չակ Հեյգելին ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում հաստատելու վերաբերյալ լսումները:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վիետնամի պատերազմի վետերան Հեյգելին Պենտագոնի ղեկավարի պաշտոնում առաջադրել է այս տարվա հունվարի 7-ին:

Դրանից հետո ԱՄՆ Սենատի զինված ուժերի գծով հանձնաժողովի նախագահ Կառլ Լևինը հայտարարել է, որ աջակցում է Հեյգելի թեկնածությանը, մինչդեռ հանձնաժողովում հանրապետականների ղեկավար Ջիմ Ինհոֆը հայտարարել էր, որ իրենք դեմ են նրան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031