Թբիլիսիում վերստին սկսել է գործել «ճոպանուղի-տրամվայը» (տեսանյութ)
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսիում 18-ամյա ընդմիջումից հետո վերստին սկսել է գործել «ճոպանուղի-տրամվայը»: Դրա առաջին ուղևորներն են դարձել Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան և գործարար Բադրի Պատարկացիշվիլին:
Ուգուլավան հայտարարել է, որ տրամվայի վերականգնումը ֆինանսավորել է Պատարկացիշվիլի ընտանիքը: Տրամվայի վերականգնման աշխատանքները մեկնարկել էին նախորդ տարվա մարտին և տևել էին 8 ամիս:
Ներկայիս դրությամբ գործում է շվեյցարական արտադրության երկու տրամվայ, որոնք ունեն 60 տեղ: Դրանք տեղաշարժվում են 500 մետր հեռավորության վրա և Մտածմինդա լեռը բարձրանում կամ իջնում են երեք րոպեում: