
Նիկոլա Սարկոզին իր 58-ամյակը նշել է Կարլա Բրունիի հետ (լուսանկարներ)

Նախագահական ընտրություններում Նիկոլա Սարկոզիի պարտություն կրելուց հետո շատերը սպասում էին, որ նրա կինը՝ սուպերմոդել Կարլա Բրունին, կամուսնալուծվի Ֆրանսիայի նախկին նախագահից:
Ինչպես գրում է woman.ru կայքը, Բրունին, ամենայն հավանականությամբ, շատ է սիրում Սարկոզիին. զույգը մինչև հիմա միասին է, օրերս էլ նրանք միասին նշել են Սարկոզիի 58-ամյակը:
Սարկոզիի ծննդյան օրը զույգը նշել է Փարիզում՝ իտալական «Rebellato» ռեստորանում: Ֆրանսիայի նախկին նախագահին շնորհավորելու են եկել նախորդ ամուսնություններից ծնված նրա որդիները, եղբայրները. հյուրերի շարքում է եղել նաև Սարկոզիի նախկին խորհրդական Ալան Մինկը: