Բաժիններ՝

iPhone 5-ի մրցակիցը վաճառքում կհայտնվի փետրվարի 5-ից

Շուտով «Research In Motion» ընկերությունը կներկայացնի  BlackBerry Z10 բջջային հեռախոսը: Այսօր շատ փորձագետներ բջջային այս հեռախոսն անվանում են iPhone 5 բջջային հեռախոսի ամենամեծ մրցակիցը: Արդեն հայտնի է նոր մոդելի հեռախոսի գինը՝ մոտ 760 դոլար: BlackBerry Z10 հեռախոսի գնի մասին հայտնի դարձավ այն բանից հետո, երբ կոտրվեց բրիտանական Carphone Warehouse ինտերնետ-խանութի տվյալների բազան:

Հայտնի է նաև, որ բջջային այս հեռախոսն աշխատելու է BlackBerry 10 բջջային օպերացիոն համակարգով: Նախնական տվյալների համաձայն՝ նոր հեռախոսը կանադական շուկայում վաճառքի կհանվի փետրվարի 5-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս