Իրանի միջուկային ծրագրի զարգացումը կարող է կանգնեցնել միայն ԱՄՆ ռազմական հարվածը. Նեթանյահու

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածը բավականաչափ արդյունք չի տա, դրա համար անհրաժեշտ է ԱՄՆ ռազմական միջամտությունը: Այս մասին այսօր հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն.

«Հնարավոր է՝ պատժամիջոցներն Իրանին կանգնեցնեն միայն այն դեպքում, եթե նրա գլխին կախվի համոզիչ ռազմական սպառնալիքը: Իրանի միջուկային ծրագրի հետագա զարգացումը կարող է կանգնեցնել միայն ԱՄՆ-ի կողմից ռազմական հարված հասցնելը:
Հարձակումը պետք է իրականացվի մինչև այն պահը, երբ Իրանը կավարտի մինչև 20 տոկոս ուրանի հարստացման գործընթացը: Հակառակ դեպքում Իրանը կարող է հավաքել բավականաչափ նյութ՝ կարճ ժամանակահատվածում ռումբի ստեղծման համար»:

Սրանից առաջ էլ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, եթե Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով վերստիին դառնա երկրի վարչապետ, ապա իր առաջնահերթ առաջադրադրանքը կհանդիսանա Իրանի կողմից միջուկային և հրթիռային սպառնալիքի վերացումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031