Բաժիններ՝

Իսրայելական ավիացիան գիշերը հարվածներ է հասցրել սիրիա-լիբանանյան սահմանին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի մարտական ավիացիան անցած գիշեր հարված է հասցրել սիրիա-լիբանանյան սահմանին ընկած մի շարք թիրախների: Այս մասին հայտնել են դիվանագիտական աղբյուրները:

Լիբանանի բանակի հրամանատարությունը հաստատել է, որ գիշերը իսրայելական ավիացիան քանիցս խախտել է երկրի օդային սահմանները: Կիրակի օրն Իսրայելի փոխվարչապետ Սիիլվան Շալոմը հայտարարել էր, որ Իսրայելը կարող է ուժ գործադրել, որպեսզի զանգվածային ոչնչացման միջոցները չընկնեն Սիրիայում գործող զինյալների ձեռքը:

Երկու շաբաթ առաջ էլ Իսրայելը ՄԱԿ ԱԽ-ին կոչ է արել ձեռնարկել անհետաձգելի միջոցներ՝ թույլ չտալու համար լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման զինյալների ձեռքում Սիրիայի քիմիական զենքի հայտնվելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031