Բաժիններ՝

Վանո Մերաբիշվիլիին վրդովեցրել է «օրենքով գողերի» ազատ արձակումը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ, «Միասնական ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում անդրադարձել է համաներման տակ ընկած «օրենքով գողերի» ազատ արձակման խնդրին:

Մերաբիշվիլին վրդովված հայտարարել է, որ վրացական բանտերից «օրենքով գողերի» դուրս գալն էլ ավելի կխորացնի քրեական իրավիճակը երկրում: Նա հավելել է, որ այդ իրավիճակն արդեն իսկ իրեն զգացնել է տալիս Թբիլիսիում և երկրի շրջաններում.

«Վրաստանը շատ տարիների ընթացքում ազատված է եղել «օրենքով գողերից» ու հանդիսացել է անվտանգ երկիր: Չեմ ցանկանում, որ Վրաստանը վերադառնա հին ժամանակներ, երբ գողերը ղեկավարում էին ոչ միայն քրեական աշխարհը, այլև՝ տնտեսությունն ու քաղաքականությունը: Վրաստանի կառավարությանը կոչ եմ անում ձեռնարկել բոլոր միջոցները, որպես երկիրը չվերադառնա «օրենքով գողերի» ղեկավարմանը»:

Հիշեցնենք, որ հունվարի 13-ի համաներման օրենքով վրացական բանտերից ազատ են արձակվել 6 «օրենքով գողեր», որոնց ժամանակ է տրվել 24 ժամվա ընթացքում լքել երկիրը՝ համաձայն Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031