
Ինչ է առաջարկում Միհրան Ծառուկյանը (տեսանյութ)
2013թ. հունվարյան առաջին իսկ օրերից հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները հերթով հանդիսատեսի դատին են ներկայացնում իրենց նոր տեսահոլովակները: Համացանցում պտտվող լուսանկարների, մեկնաբանությունների, տեսանյութերի միջոցով երգիչ-երգչուհիները փորձում են հետարքրություն առաջացնել իրենց նոր աշխատանքի նկատմամբ: Երգիչ Միհրան Ծառուկյանը ևս բացառություն չէ: Այսօր երգիչը YouTube-ի իր էջում ներբեռնել է մի տեսանյութ, որում ներկայացվում է իր նոր տեսահոլովակի նկարահանման աշխատանքները: Այն երիտասարդական, թեթև երգ է՝ Մ. Ծառուկյանի վերջին երգերին նման: Երգը կոչվում է «Թե կուզես»: