
Վրացական ընդդիմությունը մշակում է երկրի արտաքին քաղաքական ուղղվածության չփոփոխման օրինագիծ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ներկայումս ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը հանդես է եկել Վրաստանի արտաքին քաղաքականության ուղղվածության չփոփոխման օրենքի ընդունմամբ:
Սաակաշվիլիի կուսակցությունն արդեն իսկ սկսել է աշխատանքներ տանել համապատասխան օրինագծի ուղղությամբ: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչ Գեորգի Բարամիձեն:
Վերջինիս խոսքերով՝ «Վրաստանի արտաքին քաղաքականության չփոփոխման մասին» օրինագիծը բաղկացած է լինելու երեք բաղադրատարրերից. «Առաջինը վերաբերում է ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին Վրաստանի անդամակցության վերաբերյալ ուղղվածության չփոփոխմանը:
Երկրորդն առնչվում է Վրաստանի ապաօկուպացմանն ու չճանաչված օկուպացված տարածքների պրակտիկային: Երրորդ բաղադրատարրն էլ ԱՊՀ-ին և այլ կառույցներին Վրաստանի անդամակցությունից հրաժարումն է, որոնցում գտնվելը սպառնալիք է ստեղծում նրա ինքնիշխանության համար»:
Բարամիձեն հավելել է, որ խլանավորված է այդ օրինագիծը քննարկել խորհրդարանի գարնանային նստաշրջանի ժամանակ: