Toyota-ն հետ է կանչում ավելի քան 1 միլիոն ավտոմեքենա
Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Toyota ավտոկոնցեռնը հայտարարել է Corolla, Corolla Matrix և Lexus IS ավտոմեքենաները հետ կանչելու մասին՝ ընդհանուր առմամբ ավելի քան 1 միլիոն ավտոմեքենա:
Նշվում է, որ հետ է կանչվում 2003 և 2004 թվականներին արտադրված մոտ 752.000 Corolla և Corolla Matrix, ինչի պատճառն այդ մեքենաների անվտանգության բարձիկի ղեկավարման բլոկում առկա անսարքությունն է, ինչը կարող է հանգեցնել անվտանգության բարձիկի ինքնաբուխ բացմանը:
Բացի այդ, հետ է կանչվում 2006-2012 թվականներին արտադրված Lexus IS մոդելի ավելի քան 270.000 մեքենա:
Հիշեցնենք, որ Toyota ավտոկոնցեռնին 2012 թվականի վաճառքի ցուցանիշներով հաջողվել էր առաջ անցնել իր հիմնական մրցակիցներից՝ ամերիկյան General Motors-ից և գերմանական Volkswagen-ից և զբաղեցնել առաջին տեղը: Նախորդ տարի ընկերությունը վաճառել է 9.75 միլիոն ավտոմեքենա, ինչը 22.6 տոկոսով ավելին է՝ համեմատած 2011 թվականի հետ: