Էրդողանն իր հույն գործընկերոջն առաջարկել է մզկիթ կառուցել Աթենքում
МК-Турция-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ Կատարի մայրաքաղաք Դոհայում հանդիպել է իր հույն գործընկեր Անտոնիս Սամարասի հետ: Հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ եթե Հունաստանի խորհրդարանը հաստատի Աթենքում մզկիթի կառուցումը, ապա դրա ծախսերը կհոգա թուրքական կողմը:
Հունաստանի վարչապետը դրականորեն է արձագանքել Էրդողանի նախաձեռնությանը՝ ընդգծելով, որ խորհրդարանն արդեն իսկ հավանության է արժանացրել այդ պլանը: Նշվում է, որ Աթենքը եվրոպական այն հազվադեպ մայրաքաղաքներից մեկն է, ուր ցայժմ գոյություն չունի գեթ մեկ մզկիթ՝ թեև քաղաքում բնակվում է մոտ 300.000 մուսուլման:
Հունաստանի վարչապետն իր հերթին բարձրացրել է Հեյբելիադայի ուղղափառ սեմինարիայի վերականգնման հարցը, ինչին դրականորեն է արձագանքել Թուրքիայի վարչապետը: