2012 թվականին գերմանական գարեջրի վաճառքը ռեկորդային անկում է ապրել
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2012 թվականին Գերմանիայում արտադրված գարեջրի վաճառքը կրճատվել է 1.8 տոկոսով՝ նվազելով մինչև 96.5 միլիոն հեկտոլիտրի (1 հեկտոլիտրը հավասար է 100 լիտրի): Այս մասին են վկայում Դաշնային վիճակագրական գերատեսչության (Destatis) տվյալները:
Դա ամենացածր ցուցանիշն է՝ սկսած Գերմանիայի միավորումից: Destatis-ի տվյալներով՝ նախորդ տարի արտադրված գարեջրի 83.9 տոկոսը (81 միլիոն հեկտոլիտր) սպառվել է երկրի ներսում, ինչը 2.1 տոկոսով (1.8 միլիոն հեկտոլիտրով) ավելի պակաս է՝ համեմատած 2011 թվականի հետ:
2012 թվականին գերմանական գարեջրի արտահանումը ԵՄ-ի երկրներ նվազել է 2 տոկոսով՝ իջնելով մինչև 11 միլիոն հեկտոլիտրի: Միևնույն ժամանակ 4.6 տոկոսով աճել է ԵՄ-ի անդամ չհանդիսացող երկրներ գարեջրի արտահանումը՝ հասնելով 4.3 միլիոն հեկտոլիտրի: