Բաժիններ՝

Ջոն Քերին ԱՄՆ պետքարտուղարի գործառույթներին ձեռնամուխ կլինի փետրվարի 3-ին

Ամերիկյան Foreign Policy պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ Սենատի կողմից պետքարտուղարի պաշտոնում հաստատված դեմոկրատ սենատոր Ջոն Քերին իր նոր գործառույթներին ձեռնամուխ է լինելու փետրվարի 3-ին:

Մասաչուսեթս նահանգի նահանգապետ Դևալ Պատրիկին հղած իր նամակում Քերին հայտնել է, որ սենատորի և Սենատի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավարի պաշտոններից իր հրաժարականն ուժի մեջ է մտնում ուրբաթ՝ ժամը 16.00-ին (տեղական ժամանակով): Դրանից հետո նա երդում կտա ԱՄՆ պետդեպարտամենտի շենքում՝ որպես ԱՄՆ նոր պետքարտուղար և կներկայացվի պետդեպարտամենտի աշխատակիցներին:

Ակնկալվում է, որ Ջոն Քերին այսօր հրաժեշտի ելույթ կունենա ԱՄՆ սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամների առջև: Ակնկալվում է, որ այդ հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում նրան փոխարինելու է Նյու Ջերսի նահանգը ներկայացնող դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեզը:

Հիշեցնենք, որ Ջոն Քերին ԱՄՆ Կոնգրեսում Մասաչուսեթս նահանգը ներկայացնում է 1985 թվականից, իսկ 2004 թվականի նախագահական ընտրություններում տանուլ է տվել Ջորջ Բուշ-կրտսերի հետ պայքարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս