
Անժելա Սարգսյանի պարզաբանումը 168.am-ին

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ համացանցային լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ դերասանուհի Անժելա Սարգսյանն ավտովթարի է ենթարկվել: Անժելա Սարգսյանի աշխատավայրի` Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի ղեկավարությունը հերքել էր այդ լուրերը:
Քիչ առաջ 168.am-ի հետ կապ հաստատեց անձամբ Անժելա Սարգսյանը, ով հավաստիացրեց, որ իր հետ ամեն ինչ նորմալ է, և ընդամենը չնչին միջադեպ է տեղի ունեցել:
«Թերթերը շատ բան են գրում, որ իրականության հետ չի համապատասխանում կամ ուռճացված է: Մի թեթև մեքենայիս «շիտը» քսվել է ուրիշ մեքենայի: Բայց նոր կարգի համաձայն, պետք է կանգնենք, ԱՊՊԱ կանչենք, այլապես, իզուր են մեր ապահովագրությունները»,- պարզաբանեց Անժելա Սարգսյանը: