Բաժիններ՝

Անժելա Սարգսյանը վթարի չի ենթարկվել

Երեկ գիշերը համացանցային լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ դերասանուհի Անժելա Սարգսյանը վթարի է ենթարկվել:

168.am-ի լրագրողը լուրի հավաստիությունը ճշտելու նպատակով այցելեց Անժելա Սարգսյանի աշխատավայր՝  Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն:

Թեև չհաջողվեց հանդիպել անձամբ Անժելայի հետ, սակայն թատրոնի ղեկավարությունից հավաստիացրեցին, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. «Անժելա Սարգսյանը վթարի չի ենթարկվել. նա երեկ էլ է այստեղ եղել, այսօր առավոտյան էլ: Անժելայի հետ ամեն ինչ կարգին է»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս