Բաժիններ՝

Ժաննա Ֆրիսկեն որդի է ունենալու (լուսանկարներ)

Ռուսական շոու-բիզնեսի ամենաճանաչված երգչուհիներից մեկը ` 38-ամյա երգչուհի Ժաննա Ֆրիսկեն, Մայամիում հանդիպել է իր հայտնի ընկերների՝ Ֆիլիպ Կիրկորովի և Անի Լորակի հետ: Վերջիններիս հետ զրույցում Ֆրիսկեն առաջին անգամ մեկնաբանել է իր հղիության մասին տարածված տեղեկություններն ու տեղեկացրել, որ ինքը որդի է ունենալու: Երգչուհին այժմ հղիության 7-րդ ամսում է:

Երեխայի հայրը հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելևն է, ով այս օրերին ևս Մայամիում է: «Ժաննային հանգիստ ու հոգատարություն է անհրաժեշտ: Ես անհանգստանում եմ, որ ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունները Ժաննային, հետևաբար՝ նաև երեխային, էմոցիոնալ վնաս են հասցնում: Մենք արդեն խնդրել ենք մեզ մի փոքր հանգիստ տալ, բայց իզուր»,-ասել է Շեպելևը:

02 03 01 0

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս