Amnesty International-ը Թուրքիային կոչ է արել տարեց հայուհիների վրա հարձակումների անկողմնակալ հետաքննություն անցկացնել

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Amnesty International (AI) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել շուտափույթ, մանրակրկիտ և անկողմնակալ հետաքննություն ծավալել՝ կապված Ստամբուլում տարեց հայուհիների վրա իրականացված հարձակումների հետ:

Կազմակերպության տարածած հայտարարության մեջ նշված է, որ վերջին երկու ամսում Ստամբուլի Սամաթյա թաղամասում 4 հարձակում է իրականացվել տարեց հայ կանանց նկատմամբ, որոնցից մեկը սպանվել է.

«Թուրքիայի իշխանությունները պարտավոր են հետաքննել բոլոր հանցագործությունները, որոնք իրականացվել են ռասիստական կամ կրոնական հողի վրա: Ատելության հողի վրա կատարված հանցագործություններն իրենցից ներկայացնում են խտրականության լուրջ դրսևորում:

Պետական իշխանական մարմինները պետք է ոչ միայն զերծ մնան խտրականությունից, այլև պետք է ցուցաբերեն պետքական զգոնություն՝ մասնավոր անձանց կողմից խտրականության երևույթների կանխման ու դրանց դեմ պայքարելու համար:
Դժբախտաբար թուրքական օրենսդրությունը չի նախատեսում որևէ օրենսդրական ու քաղաքական միջոց՝ այդպիսի հանցանքների դեմ անհրաժեշտ հետաքննություն անցկացնելու և դատավճիռ կայացնելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս