Աշխարհում շրջող ֆրանսիացի նկարիչը ստեղծում է վիթխարի գրաֆիտներ (լուսանկարներ)
Bigpicture.ru-ի փոխանցմամբ՝ ֆրանսիացի «փողոցային» նկարիչ Սետ Գլոբփեյնթերը ճանապարհորդում է աշխարհով մեկ՝ ստեղծելով վիթխարի գրաֆիտներ, որոնց ֆոնին նա սովորաբար լուսանկարում է տեղաբնակներին:
Նկարչի համար կարևոր չէ, թե որտեղ է գտնվում՝ Հնդկաստանում, Չինաստանում, Մեքսիկայում, թե մեկ այլ երկրում: Նա իր ստեղծագործության ֆոնին լուսանկարում է այնտեղ բնակվող մարդուն՝ կարծես թե մեզ հնարավորություն տալով ավելի մոտիկից ճանաչել տեղաբնակների մշակույթը:
Ամենահետաքրքիրն այն է, որ նրա բոլոր ստեղծագործությունները տարբերվում են միմյանցից, ինչպես որ տարբերվում են մեր մոլորակի երկրները: