Դեդ Հասանի սպանության համար Ադրբեջանից հրավիրվել է վարձու մարդասպանների բրիգադ. Новая газета
Ռուսական Новая газета թերթի փոխանցմամբ՝ փորձագետների մոտ կասկած չի հարուցում այն, որ «օրենքով գող» Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) սպանությամբ սկսվել է գողական աշխարհի վերաբաժանումների նոր խոշորամասշտաբ փուլ:
Քրեական շրջանակներում շարունակում է շրջանառվել այն վարկածը, որ Յապոնչիկի (Վյաչեսլավ Իվանկով) ու Դեդ Հասանի սպանությունները պատվիրել են նրանց վաղեմի հակառակորդները՝ Ռովշան Ջանիևի (Ռովշան Լենքորանսկի), Մերաբ Ջանգվելաձեի (Մերաբ), Ջեմո Միկելաձեի (Ջեմո) կլանը:
Նշվում է, որ Մերաբը ֆինանսավորել է պատվերը, Ջեմոն զբաղվել է կազմակերպմամբ, իսկ Ռովշանը վարձու մարդասպանների բրիգադ է հրավիրել Ադրբեջանից: Աղբյուրների պնդմամբ՝ իրավապահները պատրաստվել են վարձու մարդասպաններին ձերբակալել Դեդ Հասանի վրա կրակելուց արդեն իսկ մի քանի ժամ անց, սակայն ղեկավարությունը հատուկջոկատայինների խմբի անհասկանալի պատճառներով վերադարձրել է բազա: