![](/banners/BeFunky-design.jpg)
Էդուարդ Շարմազանով. Սերժ Սարգսյանի ծրագրում կարևորվել է նաև հեռացածներին վերադարձնելու հարցը
![](https://168.am/wp-content/uploads/2012/10/Eduard-Sharmazanov0-e1349774935635.jpg)
«Այդ պնդումներն իրականությանը չեն համապատասխանում: Արտագաղթի մասին ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի բացման արարողության ժամանակ հստակ նշել է»,- անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում ոչինչ չկա արտագաղթի մասին` Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ավելին` Սերժ Սարգսյանը ոչ միայն խոսել է արտագաղթը կանխելու, այլ երկրից տարբեր պատճառներով հեռացածներին հայրենիք վերադարձնելու անհրաժեշտության մասին»,- ասել է ԱԺ փոխնախագահը:
Հիշեցնենք, որ իր ելույթում անդրադառնալով արտագաղթին` նախագահի թեկնածու Ս. Սարգսյանը նշել էր. «Մենք այս ընտրապայքարով նաեւ սկսում ենք հայաստանցուն իր երկրին ամուր կապելու, իսկ հեռացածներին տուն վերադարձնելու հնգամյա արշավը: Մեր ծրագիրն իր ամբողջության մեջ հենց դրա մասին է»: