Ճապոնիայի կառավարությունը որոշել է վիճելի կղզիների համար ձևավորել ինքնապաշտպանական ջոկատ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել Սենկակու (Դյաոյույդաո) կղզիների պաշտպանության նպատակով ձևավորել ինքնապաշտպանական ջոկատ: Վերջին շրջանում այդ կղզիների պատկանելությունը շարունակ վիճարկում են Տոկիոն ու Պեկինը:
Կղզիների պաշտպանության ջոկատի ստեղծման ծախսերը ներառվել են 2013 թվականի ֆինանսական տարվա նախագծում, որն այսօր ընդունվել է Ճապոնիայի կառավարության կողմից: Նոր ջոկատի կազմում ներառվելու են 20 պարեկանավ և 13 ինքնաթիռ: Պլանավորված է մինչև 2015 ֆինանսական տարին դրանում ընդգրկել տարբեր ստորաբաժանումներից ևս 600 մարդու և ևս 12 պարեկանավի:
Ջոկատը բազավորվելու է Օկինավա կղզու հարավում, ջոկատի առաջադրանքը կայանում է Սենկակու կղզիների և դրանց շուրջ ընկած գոտու անվտանգության ապահովումը:
Հիշեցնենք, որ ճապոնա-չինական այս հակամարտությունը ծնունդ առավ 2012 թվականի սեպտեմբերի 11-ին, երբ Ճապոնիայի կառավարությունը Սենկակու կղզիների մի մասը գնեց Ճապոնիայի քաղաքացիներ հանդիսացող մասնավոր սեփականատերերից:
Չինաստանն անմիջապես հայտարարեց, որ այդ դեմարշը կոչված է այդ տարածքների վրա Տոկիոյի իրավունքի ամրագրմանը: Ճապոնիան Սենկակու կղզիներն իր կայսրության մեջ ներառել է 1895 թվականին՝ վստահեցնելով, որ դրանք եղել են անմարդաբնակ և չեն պատկանել ոչ մեկին: