
Շերոն Սթոունը 400 հազար դոլարով կխաղա Կիրկորովի սիրուհու դերը (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Շերոն Սթոունը համաձայնել է նկարահանվել ռուսական «Սերը մեծ քաղաքում» կատակերգության երրորդ մասում և խաղալ ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովի մարմնավորած հերոսի սիրուհու դերը: Ֆիլմի առաջին երկու մասերում գլխավոր հերոսները` Ալեքսեյ Չադովը, Վլադիմիր Զելենսկին և Վիլլե Հաապսալոն երջանկություն են գտնում Սուրբ Վալենտինի օգնությամբ:
Վերջինիս դերն էլ հենց խաղում է Ֆիլիպ Կիրկորովը: Սակայն ֆիլմի երկու հատվածներում էլ Կիրկորովի մարմնավորած կերպարը` երջանկություն պարգևելով այլոց, ինքը մնում է միայնակ: Այդ պատճառով ֆիլմի սցենարիստները որոշել են լրացնել այդ բացթողումը և երջանկացնել նաև Կիրկորովին… Շերոն Սթոունի օգնությամբ: Վերջինս համաձայնել է 2 օր նկարահանվել ռուսական այդ ֆիլմում և մարմնավորել Ֆիլիպ Կիրկորովի սիրուհու կերպարը: «Սերը մեծ քաղաքում» կատակերգության երրորդ մասի նկարահանումներն արդեն ընթանում են Լաս Վեգասում և կավարտվեն այս տարվա վերջին:
Շերոն Սթոունը նկարահանման յուրաքանչյուր օրվա համար կստանա 200 հազար դոլար հոնորար: Այդ դերի համար հատկապես Սթոունին ընտրելու հանգամանքը պատահական չէ: Հայտնի է, որ Կիկորովը երբեք չի թաքցրել իր հիացմունքը 54-ամյա Շերոն Սթոունի հանդեպ, ինչն էլ հաշվի են առել «Սերը մեծ քաղաքում» ֆիլմի պրոդյուսերները: