
Րաֆֆի Հովհաննիսյանը պոկել է իր պաստառը

ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում «Հայփոստի» մասնաճյուղի շենքի վրայից պոկեց իր քարոզչական պաստառը: Նրա ասելով՝ դա օրենքի խախտում է, քանի որ օրենքով արգելված է պետական կառույցները քարոզչության նպատակով օգտագործելը: Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի նկարներից բացի, այնտեղ փակցված են նաև Սերժ Սարգսյանի քարոզչական պաստառները:
Սակայն «Ժառանգություն» կուսակցության Արարատի մարզի համակարգող Գևորգ Օհանջանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ավագանու նիստում որոշում էր կայացվել «Հայփոստի» շենքի տվյալ հատվածում քարոզչական պաստառներ փակցնելու մասին, և այդ նկարները փակցված էին թույլատրելի տեղերում: