Դեդ Հասանի մոսկովյան գերեզմանոցը կարող է զարդարել նրա 3.5 մետրանոց հուշարձանը
Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարվա հունվարի 16-ին Մոսկվայում սպանված «օրենքով գող» Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) հուշարձանը պատրաստելու է նովոսիբիրսկցի հայտնի քանդակագործը, ով ավելի վաղ կերտել է նախագահների ու գրողների քանդակներ:
Այդպիսի խնդրանքով նրան դիմել են Դեդ Հասանի հարազատները: Անգամ նշվում է, որ քանդակագործը մի անգամ արդեն իսկ հավերժացրել է Դեդ Հասանին, երբ 2009 թվականին աշխատել է «հեղինակության» պատկերով հոբելյանական շքանշանի վրա:
Քանդակագործը հայտարարել է, որ պատրաստել է Դեդ Հասանի հուշարձանի երկու փորձանմուշ և դրանք ուղարկել է նրա հարազատներին: Դրանցից մեկով նախատեսվում է կառուցել Ուսոյանի 3.5 մետրանոց արձանը, որում պատկերված կլինի Ուսոյանը՝ իր ողջ հասակով, աստղը, որին երկրպագում են եզդիները, հրեշտակը, որը ողբում է Ուսոյանի մահը և պատվանդանի կողքին երկու «գողական աստղ», որոնք կխորհրդանշեն քրեական աշխարհի հետ հանգուցյալի ունեցած կապը: