Բաժիններ՝

Թուրքիան PKK-ի դեմ պայքարում կորցրել է 7918 զինծառայող. զեկույց

Թուրքական Haber3 լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի Մարդու իրավունքների հետազոտման հանձնաժողովի Ահաբեկչության հետազոտման ենթահանձնաժողովը ներկայացրել է վերջին 30 տարում ահաբեկչության (Թուրքիայում ահաբեկչական հռչակված «Քրդստանի աշխատավորական») դեմ պայքարի վերաբերյալ տվյալներ:

Ըստ այդ զեկույցի՝ վերջին 30 տարում այդ պայքարում զոհվել է 35.576 մարդ, որոնցից 7918-ը՝ զինծառայողներ, 22.000-ը՝ PKK-ականներ, 5557 քաղաքացիական անձինք: Զեկույցում նշված է, որ PKK-ի անդամների 65 տոկոսի տարիքը կազմում է 14-25 տարեկան, 16.8 տոկոսինը՝ 25-30 տարեկան, 17.5 տոկոսը՝ 30 և ավելի բարձր:

Հիշեցնենք, որ չնայած PKK-ն Թուրքիայում հիմնադրվել է 1978 թվականին, նրա ակտիվ պայքարը սկսվել է 1984 թվականին՝ 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո: 2012 թվականի հուլիսի 11-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը տվյալներ էր ներկայացրել PKK-ի դեմ պայքարում Թուրքիայի զինված ուժերի կրած կորուստների մասին:

Դրանց համաձայն` 2012 թվականի հունիսի 8-ի դրությամբ PKK-ի դեմ պայքարում զոհվել է 6169 և վիրավորվել 4008 զինծառայող: Յըլմազի խոսքերով՝ զոհված զինծառայողներից 411-ը սպաներ են, 375-ը՝ ենթասպաներ, 585-ը՝ սերժանտներ, 4798-ը՝ շարքայիններ, ընդհանուր՝ 6169:

Վիրավոր զինծառայողների պարագայում պատկերը հետևյալն է՝ 256 սպա, 263 ենթասպա, 401 սերժանտ, 3088 շարքային, ընդհանուր՝ 4008 զինծառայող: Վերջին 10 տարիներին (ԱԶԿ-ի կառավարման ժամանակահատվածում) գրանցվել է 10.080 բախում, որից 2152-ը` թեժ, ինչի հետևանքով զոհվել է 818 զինծառայող

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս