
Ի՞նչ է անում քամին, և ովքե՞ր են ընտրյալները: Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ ունի (տեսանյութ)
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի սպասվելիք անակնկալն արդեն համացանցում է: Երեկ երեկոյան երգչուհին You-Tube-ի իր պաշտոնական էջում ներբեռնել է իր նոր՝ «Քամի» կամ «Ընտրյալները» երգը: Մի քանի ժամվա ընթացքում երգչուհու ֆեյսբուքյան և YouTube-յան էջերը ողողվեցին տարատեսակ մեկնաբանություններով: Լ. Հովհաննիսյանի աշխատանքները հավանողները վստահաբար նշում են, որ երգչուհուց վատ աշխատանք չէին էլ կարող սպասել. ինչպես միշտ՝ նա արդարացրել է իրենց սպասելիքները: Այլոց կարծիքով, սա Լիլիթ Հովհաննիսյանի հերթական աշխատանքն էր, բոլոր մնացած աշխատանքների նման: