Էշթոն Քաթչերը Սթիվ Ջոբսի դերի համար վնասել է իր առողջությունը
Դերասան Էշթոն Քաթչերը (Ashton Kutcher) Սթիվ Ջոբսի դերակատարման համար դիետա է սկսել պահել, որի արդյունքում հայտնվել է հիվանդանոցում: «Ջոբս» նորաստեղծ ֆիլմը վերջերս ներկայացվել է «Սանդենս» կինոփառատոնին: Դերասանն այդ օրը շատ լավ տեսք ուներ, ջերմ շփվում էր լրագրողների հետ: Նա պատմել է, որ մինչ նկարահանումները հիվանդանոցում է հայտնվել: Եվ այդ ամենը՝ հանուն կինեմատոգրաֆիայի:
Դերասանը պատմել է, որ Ջոբսի դերի համար մրգային դիետա է պահել, սակայն որաշ ժամանակ անց ստիպված է եղել դիմել բժիշկներին: «Մրգային դիետան կարող է առողջությանը լուրջ վնասներ հասցնել: Նկարահանումներից երկու օր առաջ ես հիվանդանոց գնացի: Ցավերից կծկվում էի: Ենթաստամոքսային գեղձիս վիճակն ահավոր էր: Իսկապես սարսափելի էր…»,- պատմել է դերասանը:
Չնայած դերասանի այս «տանջանքներին»՝ կինոքննադատները շատ ցածր գնահատական են տվել ֆիլմին: Նրանց մի մասը քննադատել էր Էշթոնի խաղը, մյուս մասը՝ ֆիլմի սյուժեն: