1020 հարցվածների 61 տոկոսը կմասնակցի ընտրություններին

1020 հարցվածների  61  տոկոսը մասնակցելու է փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Հարցումներն իրականացրել են  Հայաստանի սոցիոլոգիական ասոցիայիայի և Baltic Surveys\Gallup Organization կազմակերպության կողմից:

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Gallup-ի ներկայացուցիչ Ռասա Ալիշաուսկիենեն նշեց, որ նման հարցումներ արվել են նաև 2012-ի դեկտեմբերի 5-16-ն ընկած ժամանակահատվածում: Այդ հարցումները կանխատեսում էին ընտրություններին 60 տոկոս մասնակցություն:

Հարցումներն իրականացրել են  Հայաստանի սոցիոլոգիական ասոցիայիայի և Baltic Surveys\ Gallup Organization կամզակերպության կողմից՝ «Արմնյուզ» հեռուստաալիքի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ: ՀՍԱ նախագահ Գևորգ Պողոսյանը նշեց, որ հարցումներ կանցկացվեն նաև փետրվարի 9-ին`քարոզարշավի ամենաթեժ ժամանակահատվածում:

Տեսանյութեր

Լրահոս