
Իրանի հոգևոր առաջնորդը համաներել է մոտ 1300 բանտարկյալի

Irib News-ի փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին համաներել է 1298 դատապարտյալի: Իրանի դատական իշխանության ղեկավար, այաթոլլահ Սադեկ Լարիջանին համաներման ցուցակն ուղարկել է Խամենեիին, որն էլ հավանության է արժանացրել այն:
Բանտարկյալների համաներումն իրականացվել է Մուհամմեդ մարգարեի ծննդյան, ինչպես նաև Իսլամական հեղափոխության հաղթանակի 34-ամյակի ֆոնին: Համաներման տակ ընկածների թվում կան քաղաքական գործիչներ, զինծառայողներ և այլ անձինք:
Հիշեցնենք, որ 1979 թվականի փետրվարի 1-ին այաթոլլահ Ռուհոլլահ Մուսավի Խոմեյնին 15-ամյա աքսորից հետո վերադարձավ Իրան և իր ձեռքը վերցրեց իշխանությունը: Մարտին հանրաքվե անցկացվեց երկրի քաղաքական նոր կառուցվածքի մասին, և 1979 թվականի ապրիլի 1-ին Իրանը հռչակվեց Իսլամական հանրապետություն: