Սաակաշվիլին հայտնել է, թե որ դեպքում կվերաբացվի Աբխազական երկաթուղին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիում ուսանողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Աբխազական երկաթուղու վերաբացման խնդրին.

«Ես կողմնակից եմ Աբխազական երկաթուղու վերականգնմանը, սակայն միայն մեկ պայմանով: Դրան զուգահեռ պետք է ընթանա Վրաստանի ապաօկուպացման գործընթացը: Հակառակ դեպքում դա կօրինականացնի օկուպացումը: Գլխավոր հարցն այն է, թե երկաթուղու վերաբացումից հետո որտե՞ղ պետք է կանգնած լինի վրացի սահմանապահը. Վրաստանի ու Աբխազիայի սահմանի՞ն, թե՞ Ռուսաստանի հետ սահմանին:

Քանի դեռ չկա այդ հարցի պատասխանը, այդ ուղին Վրաստանի համար չի կարող հանդիսանալ ճանապարհ դեպի Եվրոպա, այն կշարունակի Ռուսաստանի համար ծառայել որպես հենակետ՝ Կովկասի նվաճման, Հայաստանի ու Ադրբեջանի վրա ազդելու, դեպի Իրան ելք ստանալու համար: «Բաքու-Ախալքալաք-Կարս» երկաթուղու իրագործմամբ Վրաստանը վերածվում է ռազմավարական խաղացողի, և կառավարությունը պետք է մտածի այդ մասին»:

Տեսանյութեր

Լրահոս