Բաժիններ՝

ԱՄՆ Սենատը հաստատել է «Սենդի» փոթորկից տուժածներին 50 միլիարդ դոլարի հատկացման մասին օրինագիծը

BBC-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Սենատը հավանության է արժանացրել «Սենդի» փոթորկից տուժածներին ավելի քան 50 միլիարդ դոլարի հատկացման մասին օրինագիծը, որն ուղարկվել է նախագահ Բարաք Օբամայի հաստատմանը: Հանրապետական սենատորները հանդես են եկել օրինագծի դեմ՝ մտավախություն ունենալով, որ այդպիսի պատկառելի գումարի հատկացումը կխորացնի բյուջեի դեֆիցիտը:

Արևադարձային ցիկլոնն ԱՄՆ արևելյան ծովափին հարվածել էր 2012 թվականի հոկտեմբերի 30-ին, որը խլել էր ավելի քան 120 մարդու կյանք: Նույն թվականի դեկտեմբերին Օբաման Կոնգրեսի առաջ միջնորդել էր փոթորկից տուժածներին 60 միլիարդ դոլարի տրամադրման մասին, որը պետք է ծառայեր դրա հետևանքների վերացմանը:

Ընդ որում, փոթորկից ամենաշատը տուժած Նյու Յորք, Նյու Ջերսի և Քոնեքթիքութ նահանգները կենտրոնական կառավարությունից խնդրում էին յուրաքանչյուր նահանգին հատկացնել 82 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031