
Կիևում լրագրողուհին կաղամբ է նետել Ժիրինովսկու վրա (տեսանյութ)

Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ լրագրողուհին թթու դրած կաղամբ է նետել Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրտական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովկսու վրա: Դա տեղի է ունեցել Կիևում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:
Կաղամբը նետելիս լրագրողուհին Ժիրինովսկուն որակել է որպես «ուկրաինատյաց»՝ հայտարարելով, որ «շովինիստները պետք է հեռու մնան Ուկրաինայից»: Ժիրինովսկին իր հերթին կանչել է անվտանգության աշխատակիցներին և պահանջել է, որ լրագրողուհուն վռնդեն դահլիճից:
Ժիրինովսկին հավելել է, որ ոչ մեկին էլ չի սիրում և պարտավոր չէ սիրել՝ նկատելով, որ լրագրողուհուն գնել են՝ իր մամուլի ասուլիսը տապալելու համար: Այս միջադեպից հետո մամուլի ասուլիսը շարունակվել է: