Վրաստանի պաշտպանության նախարարը եռօրյա այցով մեկնել է Մեծ Բրիտանիա

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան այսօր պաշտոնական այցով մեկնել է Մեծ Բրիտանիա: Այս մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Ալասանիայի բրիտանական այցը տևելու է երեք օր, որի շրջանակներում նա հանդիպումներ է ունենալու Մեծ Բրիտանիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների, այդ թվում նաև Պաշտպանության նախարարության ու զինված ուժերի ներկայացուցիչների հետ:

Հունվարի 29-ին Ալասանիան մասնակցելու է Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatham House) կազմակերպվելիք կլոր սեղանի քննարկումներին: Ալասանիային բրիտանական այցի ժամանակ ուղեկցում է Վրաստանի զինված ուժերի Միացյալ շտաբի պետի տեղակալ, գնդապետ Վլադիմիր Չաչիբայան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031