
Լուսնի վրա կառուցվելու են բնակելի կայաններ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Երկրի բնական արբանյակ Լուսնի վրա կարող են կառուցվել բնակելի կայաններ: Այս մասին հայտնել է «Ռոսկոսմոսի» ներկայացուցիչ Յուրի Մակարովը: Դեռ վաղ է խոսել այդպիսի համարձակ նախագծի իրագործման ժամկետի մասին:
Ենթադրվում է, որ այդ կայանները կարող են կառուցվել մինչև 2030 թվականը: Մոտ հեռանկարում պլանավորված են երկու նախագծեր, որոնց շրջանակներում պետք է նմուշներ վերցվեն Լուսնի մակերևույթից: Մակարովի խոսքերով՝ Լուսինը հետաքրքրում է գիտությանը և հատկապես նրա համար, որ նրանում չկան սեյսմիկ տատանումներ:
Մակարովը հավելել է, որ առկա է ամեն անհաժեշտ բան՝ սննդամթերք, շինանյութ, հրթիռային վառելիք, անհրաժեշտ է լուծել միայն ջուր գտնելու խնդիրը: Գիտնականները ենթադրում են, որ լուսնային արշավները հետագայում կօգնեն իրականացնել մարդու թռիչքը Մարս: