
Իրանն այսօր հաջողությամբ կապիկ է ուղարկել տիեզերք

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն այսօր հաջողությամբ կապիկ է ուղարկել տիեզերք: Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ փորձարկումն անցել է հաջող, և կապիկը մինչև մինչև 120 կիլոմետր բարձրության վրա թռչելուց հետո բարեհաջող վայրէջք է կատարել:
2 տարի առաջ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել էր, որ իրանցի գիտնականների առջև առաջադրանք է դրել մինչև ընթացիկ տասնամյակի ավարտ մարդ գործուղել տիեզերք:
Հիշեցնենք, որ 2010 թվականի փետրվարին էլ Իրանը սեփական արտադրության «Կավոշգար 3» հրթիռով ուղեծիր էր ուղարկել մկների, կրիաների ու թրթուրների: Այդ ամենն արվում է գիտական հետազոտությունների համար: