Բաժիններ՝

Եգիպտոսում բանակին թույլատրվել է ձերբակալել քաղաքացիական անձանց

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի կառավարությունն այսօր հավանության է արժանացրել այն օրենքի նախագիծը, որը բանակին իրավունք է ընձեռում ձերբակալելու համար քաղաքացիական անձանց: Նախարարների կաբինետի կողմից հաստատված այդ փաստաթուղթն արդեն իսկ ներկայացվել է Խորհրդակցական խորհուրդ (շուրա – խորհրդարանի վերին պալատ):

Մի քանի ամիս առաջ՝ նախքան զինվորականների կողմից իշխանությունը քաղաքացիական ղեկավարությանը հանձնելը, «Մուսուլման եղբայրներ» շարժումը և քաղաքական այլ ուժեր համառորեն պահանջում էին չեղյալ հայտարարել այդ դրույթը, ինչպես նաև արգելել ռազմական տրիբունալներում քաղաքացիական անձանց նկատմամբ դատական գործընթացները, ինչն էլ արվել էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս