Բաժիններ՝

Բրիտանացի չինովնիկները յուրօրինակ միջոց են գտել ներգաղթյալներից պաշտպանվելու համար

Բրիտանական The Times պարբերականի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի իշխանությունները լրջորեն մտածում են հասարակական կամպանիա ձեռնարկելու ուղղությամբ՝ նպատակ ունենալուվ Բուլղարիայից ու Ռումինիայից ներգաղթյալներին Մեծ Բրիտանիա մեկնելուց զերծ պահելուն: Այդ նպատակով նրանք պետք է իրազեկվեն Մեծ Բրիտանիայում կյանքի դժվարություններին մասին, ինչն էլ նրանց հետ կպահի այստեղ ժամանելուց:

Այդ կամպանիայի կարգախոսը մոտավորապես լինելու է հետևյալը. «Խնդրում ենք չայցելել Մեծ Բրիտանիա, այստեղ մշտապես անձրև է տեղում, աշխատատեղերը քիչ են, իսկ աշխատավարձի չափը փոքր է»: Այս ամենը անցանկալի հյուրերից ձերբազատվել ցանկացող բրիտանացի չինովնիկների մտահղացմամբ պետք է Բուլղարիայում ու Ռումինայում կերտի Մեծ Բրիտանիայի վերաբերյալ բացասական կերպար:

Այս նախաձեռնությունն առաջ է քաշվել Մեծ Բրիտանիայում այդ երկու երկրների քաղաքացիների համար սահմանված բնակության ու աշխատելու արգելքի նախաշեմին: Բրիտանական պարբերականը զավեշտալի է համարել ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ բազմաթիվ երկրների կառավարությունները իրենց իմիջի բարելավման կամպանիա ձեռնարկելու համար վարձում են բրիտանացի խորհրդատուների, իսկ Մեծ Բրիտանիան մտադիր է անել ճիշտ հակառակը:

Բրիտանական իշխանությունները վախենում են, որ արգելքների վերացումից հետո կգրանցվի Բուլղարիայից ու Ռումինիայից ներգաղթյալների խոշոր և միաժամանակյա ներհոսք: Որոշակի հաշվարկներով՝ առաջիկա 5 տարիներին նրանց քանակը կհասնի մինչև 250.000-ի: Բացի այդ, հենց Ռումինիայի ու Բուլղարիայի քաղաքացիներին կասկածում են նրանում, որ նրանք Մեծ Բրիտանիա են ժամանում ոչ թե աշխատելու, այլ՝ անվճար բժշկական սպասարկման, բնակության ու նպաստների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս