Բաժիններ՝

«Լֆիկի օղու» կես լիտրանոց շիշն առանց «զակուսկայի». ապարանցիների սիրած տոնական մասը. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ապարանում հունվարի 13-ը սովորաբար ուրախ է անցնում: Այդ օրը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, նրա շրջապատի և «Նիգ Ապարան» կազմակերպության մյուս անվանի և մեծահարուստ անդամները վրաններ են խփում քաղաքի կենտրոնական հրապարակում՝ քաղաքապետարանի շենքի մոտ, և ճոխ սեղաններով նշում հին Նոր տարին:

Քաղաքի բնակիչները սիրում են այս տոնը, որովհետև հաճախ իրենց էլ է մի երկու կտոր հասնում հյուրասիրությունից, բացի դա էլ՝ իրենք ասել-խոսելու և թամաշայի հարուստ նյութ են ստանում: Միջոցառման ամենասպասված մասը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «գրազն» է:

Բանն այն է, որ հունվարի 13-ին նա սովորաբար իր հետ «Ալեքս Գրիգի» արտադրության օղիներ է բերում՝ տարբեր ռուսական ապրանքանիշներով, և գրազ է գալիս քաղաքապետարանի մոտ հավաքված տղամարդկանց հետ: Եթե նրանք կարողանում են «Լֆիկի օղու» կես լիտրանոց շիշն առանց «զակուսկայի» ըմպել, ապա Սամվել Ալեքսանյանից 200 դոլար են ստանում, իսկ մեծապատիվ քեֆչիները սկսում են զվարճանալ հարբած «հերոսի» վրա:

Ամեն կես լիտրանոցի համար ԱԺ պատգամավորը 200 դոլար է տալիս, և եթե մեկին, օրինակ, հաջողվի 4 շիշ խմել, ապա նա 1000 դոլարի տեր կդառնա: Սակայն ոգելիցի սիրահարները մեզ պատմեցին, որ այս տարի զրկված են եղել այս ուրախությունից, քանի որ օղի արտադրող իրենց հայրենակիցը այդ տոնակատարությանը չի ներկայացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս