Բաժիններ՝

Մադրիդի Ռեալը գնեց Սևիլյայի դարպասապահին. Պաշտոնական

Իկեր Կասիլյասին երկար ժամանակով կորցնելու պատճառով Մադրիդի «Ռեալը» նոր դարպասապահ է ձեռք բերել։ «Սևիլյայի» 31-ամյա դարպասապահ Դիեգո Լոպեսը կարիերան կշարունակի «արքայական ակումբում»։ Այս մասին հաղորդում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը։

Ակումբները ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ համաձայնության են եկել։ Լոպեսը «Ռեալի» հետ մինչև 2017 թվականը գործող պայմանագիր կկնքի։

Հիշեցնենք, որ այս դարպասապահը համարվում է մադրիդյան ակումբի սան։ Ընթացիկ մրցաշրջանում Լոպեսը մասնակցել է 8 հանդիպման։

 

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031