
Գագիկ Ծառուկյանն այցելել է նախագահական նստավայր. մամուլ

«Մեր թղթակցին լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել որ նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկի առաջին օրերին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այցելել է նախագահական նստավայր»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.
«Մեր թղթակիցը Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանին խնդրել է՝ հաստաւոել կամ հերքել սույն լուրը, վերջինս ասել է, թե դա չի համապատասխանում իրականությանը։ Լավատեղյակ ադբյուրը, սակայն, անձամբ է ականատես եղել, թե ինչպես է Ծառուկյանը մուտք գործում Բաղրամյան 26:
Ենթադրվում է, որ Գագիկ Ծառուկյանն իր ծառայություններն է աոաջարկել Սերժ Սարգսյանին փետրվարի 18-ին նշանակված ընտրություններում և ինչ-ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀՀԿ և ԲՀԿ առաջնորդների միջև։
Նշել ենք, որ այս օրերին էլ բազմաթիվ ԲՀԿ-ականներ պարբերաբար այցելում են ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, որտեղ տեղակայված է Սերժ Սարգսյանի գլխավոր նախընտրական շտաբը»։