Բաժիններ՝

Աղվան Հովսեփյանի որդին հրաժարվել է դատավոր դառնալու մտքից. մամուլ

«ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդին հրաժարվել է դատավոր դառնալու մտքից։ Հւսմենայնդեպս, հունվարի 17-ին տեղի ունեցած ՀՀ արդարադատության խորհրդի դռնփակ նիստում քննարկվել է դատավորի թեկնածու Նարեկ Աղվանի Հովսեփյանի դիմումը՝ դատավորների թեկնածությունների ցուցակից իրեն հանելու վերաբերյալ»,- գրում է ժողովուրդ օրաթերթն ու հավելում.

«Խորհուրդը որոշել է առաջարկով դիմել Սերժ Սարգսյանին, որպեսզի այդ ցուցակից Նարեկի անունը հանվի։ Նույն օրը ԱԽ-ն քննել է նաև ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի որդու՝ Արտակ Գագիկի Հարությունյանի դիմումը՝ դարձյալ դատավորների թեկնածությունների ցուցակից իրեն հանելու վերաբերյալ։

Թե ինչու են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների տղաները հույսները կտրել դատավոր դառնալու հեռանկարից, «Ժողովուրդին» առայժմ չհաջողվեց պարզել։ Նրանք կա՛մ առավել գայթակղիչ առաջարկ են ստացել, կա՛մ քաղաքական իրավիճակը հուսադրող չէ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031