Բաժիններ՝

Ազատ դեմոկրատները չեն պաշտպանի ոչ մեկին, բայց կքվեարկեն Հրանտ Բագրատյանի օգտին. մամուլ

«Թեկնածուներից որևէ մեկին չպաշտպանելու «Ազատ դեմոկրատների» որոշումը շատերի համար անակնկալ էր, սպասվում էր, որ նրանք սատարելու են Հրանտ Բագրատյանին։ Ինչո՞ւ չպաշտպանեցիք ձեր Երբեմնի թիմակցին՝ հարցրինք ԱԴ նախագահ Խաչիկ Քոքոբելյանին»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և մեջբերում Քոքոբելյանի խոսքը.

«Խնդիրը հետևյալն էր. մեր կուսակցության համար անչափ էական է Եվրոպական Միությանն անդամակցության խնդիրը, իսկ Հրանտ Բագրատյանը Եվրամիության ինտեգրման կողմնակից է։ Մեզ համար ընդունելի է պառլամենտական, իր համար՝ նախագահական կառավարման մոդելը։ Եվ, չնայած այս ամենին, ինքս, որպես անհատ, քվեարկելու եմ Բագրատյանի օգտին, ինչով կարողանամ, օգտակար եմ լինելու նրան»։ Իսկ ինչպե՞ս է քվեարկելու Ալեքսանդր Արզումանյանը, Քոքոբելյանն ասաց. «Կարծում եմ՝ ինքը ևս»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031