Անջելինա Ջոլի. «Երեխաները քեզ երկնքից միանգամից իջեցնում են երկիր» (լուսանկարներ)
«Ես վեց երեխա ունեմ: Այդքան շատ երեխա ունենալու ամենադրական կողմն այն է, որ նրանք քեզ հիշեցնում են, որ դու մարդ ես, ով իրենց զուգարան է տանում և լողացնում: Սա քեզ երկնքից միանգամից իջեցնում է երկիր»- «US Magazine» ամսագրին տված հարցազրույցում ասել է հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին:
Նա նաև նշել է, որ չնայած իրենց զբաղվածությանը և պապարացիների մշտական ներկայությանը՝ ինքն ու Բրեդ Փիթն աշխատում են երեխաների համար այնպիսի կյանք ապահովել, ինչպիսին նրանց հասակակիցների կյանքն է: «Մենք բոլորս ընկերներ ենք: Երեխաների հետ միասին մենք խաղում ենք ու ծիծաղում»,- ասել է Ջոլին: Դերասանուհին նաև նշել է, որ ինքն ու Բրեդ Փիթը հաճախ են հիշում ու քննարկում իրենց հանդիպումը: Զույգը հանդիպել է 2005-ին «Պարոն և տիկին Սմիթներ» ֆիլմի նկարահանման հրապարակում: Ջոլին ու Փիթը ֆիլմի գլխավոր դերակատարներն էին:
Նշենք նաև, որ «Star» ամսագրի փետրվարյան համարի շապիկին պատկերված է եղել Ջոլիի լուսանկարը` հետևյալ մակագրությամբ. «Ես հղի եմ»: Լուրը, սակայն, պաշտոնապես չի հաստատվել: